Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Իրանից Հայաստան 1մլն խմ գազ` էլէներգիայի դիմաց

Իրանից Հայաստան 1մլն խմ գազ` էլէներգիայի դիմաց
12.10.2015 | 15:17

Հայաստան է այցելելու Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին՝ «Առաջին լրատվական»-ին ասել է Թեհրանի «Արաքս» շաբաթաթերթի խմբագիր Մովսես Քեշիշյանը: Հոկտեմբերին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի՝ Իրան կատարած այցի շրջանակում քննարկվել են Իրան-Հայաստան տնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր, այդ թվում՝ Իրանից Հայաստան 1 միլիոն խորանարդ մետր գազ ներմուծելու հարցը: «Խոսակցություն գնաց, որ Հայաստանն ավելի շատ գազ պետք է ստանա: Ըստ երևույթին, դա պետք է գործնականացվի, և Իրան-Հայաստան հարաբերություններն ավելի ընդարձակվեն: Այդ հարցը քննարկվել է գազը էլէներգիայով փոխանակման շրջանակում»,- ասաց Մովսես Քեշիշյանը: Նա նշեց, որ Իրանի պատժամիջոցների վերացումը չի տվել իր արդյունքները նույնիսկ Իրանի ներսում: Ըստ Մովսես Քեշիշյանի՝ վաղ է ակնկալել արդյունավետություն, բայց պետք է փաստել, որ Իրան-Հայաստան հարաբերությունների հարցում քաղաքական քննարկումները շատ ավելի ընդլայնված են եղել, քան լուրջ տնտեսական համագործակցությունը: «Մինչև անցյալ տարի Իրան-Հայաստան տնտեսական հարաբերությունները եթե չափվում էին 300 միլիոն դոլարով, սա չնչին է, պետք է շատ ավելին լինի՝ հաշվի առնելով, որ սա 1991-ից սկսած ցայսօր Հայաստանի ամենաանվտանգ սահմանն է, և որևէ խնդիր չունի Հայաստանի հետ՝ համեմատած Թուրքիայի, Ադրբեջանի, անգամ Վրաստանի, երբ, վերջին հաշվով, ժամանակ առ ժամանակ ինչ-որ հարցեր են ծագում՝ Ախալքալաքի կամ հայկական մշակութային կոթողների հետ կապված: Մինչդեռ Իրանը բոլորովին այլ մոտեցում ունի հայկական եկեղեցիների պահպանման, Իրան-Հայաստան հարաբերությունների ընդարձակման տեսանկյունից: Վերջապես երկու կողմերն էլ պատրաստակամ են հարաբերությունների ընդլայնման: Մոնոպոլիան, որ կա Հայաստանում, մի քիչ խանգարում է, հուսանք որ այդ հարցը տեղ է հասել»,- հավելեց զրուցակիցս:

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր երկրի համար շատ կարևոր է ունենալ այլընտրանք՝ անկախ սահմանների լայնությունից, այլապես երկիրը մի օր կհայտնվի «խեղդվելու» վիճակում: Հարցին՝ Ռուսաստանը թույլ կտա՞ հայ-իրանական հարաբերությունների խորացում, Մովսես Քեշիշյանը պատասխանեց՝ եթե նայենք, թե Ռուսաստանը թույլ կտա՞ հարաբերությունների խորացում, ինքներս մեզ պարտված կողմ կընդունենք, իսկ եթե պնդենք, որ մենք ենք որոշում մեր հարաբերությունները մեր բարեկամների և թշնամիների հետ, այլ իրավիճակ կունենանք: «Ռուսները անգիր գիտեն, որ Իրան-Հայաստան հարաբերությունները չեն զարգանում Հայաստան-Ռուսաստան թշնամության հաշվին: Պարզ է, որ Հայաստանի հզոր լինելը տարածաշրջանում նշանակում է Ռուսաստանի ավելի հզոր լինել: Հզոր Հայաստան նշանակում է ռուսական սահմանի ավելի հզոր և ավելի լավ վիճակ: Եվ չեմ կարծում որևէ մեկը դրանում կասկածի»,- ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանի իշխանությունները պետք է քաղաքական կամք դրսևորեն հարաբերություններ մշակելու: Այդ դեպքում որևէ մեկը չի կարող ընդդիմանալ:

Դիտվել է՝ 675

Մեկնաբանություններ